ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողի լիազորությունները դադարեցվել են օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու համար:

Այս մասին YerevanNews.am-ին հետ փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են»,-ասաց նա: