Հայտնի են դարձել պայմանները, որոնցով «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ռեալին» վաճառել դարպասապահ Դավիդ դե Խեային:
Marca-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը մտադիր է 24-ամյա իսպանացու տրանսֆերից շահել կա՛մ 40 մլն եվրո, կա՛մ 30 մլն և մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասին:
Նշվում է, որ «Ռեալն», իր հերթին, պատրաստ է դե Խեայի համար վճարել 13 մլն ֆունտից (18 մլն եվրո) ոչ ավելի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի տեղափոխության գործարքում կարող է ներառվել «Արքայական ակումբի» հարձակվող Բորխա Մայորալը: