Երեկ՝ օգոստոսի 21-ի դեպքը՝ ոստիկանի տարեց մարդուն ապտակելը ցնցել է հասարակությանը։ Չնայած առկա է երկու մոտեցում. մի շերտը մեղադրում է ոստիկանին, մյուսը՝ այդ տղամարդուն, ով հայհոյել է։

Այն փաստը, որ Հայաստանում ոստիկանը չսիրվեց ու չհարգվեց հասարակության կողմից՝ անհերքելի է։ Ո՞վքեր են մեղավոր, իհարկե, հենց իրենք՝ ոստիկանները, ովքեր փոխանակ ժողովրդի կողքին կանգնելու, դարձան իշխանությունների գործիքը և սկսեցին ձեռք բարձրացնել իրենց իսկ քաղաքացու վրա։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ մի բան ակնհայտ է. անկախ նրանից, թե ով էր այդ ճերմակ մազերով տղամարդը, ում էր ստել կամ ինչեր էր բարցրաձայնել, ինչ սխալներ է գործել, միևնույնն է ոստիկանի քայլն անսթափ էր ու դատապարտելի։

Ոստիկանն ինքը դուրս գալով ջղային անբոխի դիմաց, պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր արձագանքի։ Բայց ցավալի է, որ այս օրինակը պարզապես սովորական անսթափություն չէր, սրա արմատներն ավելի քան խորն էին, սա հենց իրենց՝ ոստիկանների հոգեբանությունն ու տեսակն էր՝ ամփոփված մեկով. հալածել, հարվածել, ձեռք բարձրացնել ըմբոստացող ամբոխի վրա։

Ոստիկանը սովորել է ձերք բարձրացնել իր քաղաքացու վրա. դա դարձել է նրա համար սովորական ձեռագիր։