Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Ինգոլշտադին»:
Այս հանդիպմանը Տուխելի ղեկավարած թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Հայազգի ֆուտբոլիստը 9-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, 60-րդ րոպեին Ռոյսին գոլային փոխանցում կատարեց, իսկ 74-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Յոնաս Հոֆմանին:
Գոլերը.
Գինտեր (55), Ռոյս (60` 11 մետրանոցից), Կագավա (84), Օբամեյանգ (90+1):
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 6 միավոր, ինչպես «Բավարիան» ու «Բայերը», իսկ «Ինգոլշտադը»՝ 3: