ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ապրիլի 9-ին  ՀՀ նախագահի երդման մեկ արարողություն է տեղի ունեցել, որին էլ ՀՅԴ-ն չի մասնակցել.«Բնականաբար սա վերաբերմունք  էր, թե ընտրությունների, թե երկրում  տիրող իրավիճակի հետ կապված»,-ասաց պատգամավորը ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Ինչ տեղի ունեցավ հրապարակում դժբախտաբար գնաց այն ճանապարհով,որի մասին մենք զգուշացնում էինք»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ իրենք եղել են հրապարակում:

Ըստ նրա ժողովուդը այդ ժամանակ բաժանվել էր երեք մասին: Մի մասը գնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, մյուս մասը Բաղրամյան պողոտայում էր, իսկ մյուս մասը չգիտեր, թե ուր գնար:

YerevanNews.am-ի այն հարցին, թե այսքանից հետո նա մասնակցելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքին, Արմեն Ռուստամյանն ասաց.«Ես անձամբ մասնակցելու եմ, բայց ելույթ չեմ ունենալու»: