ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, որով սիրիացի ապստամբներին տրամադրել է 10 մլն դոլար: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Փաստաթղթի տեքստի համաձայն առանձնացված միջոցները ուղղվելու են Սիրիայի Ազգային բանակի համար մթերքներ և դեղմաիջոցներ գնելուն:

Մեկնաբանելով այդ որոշումը` Օբաման հայտարարել է, որ սիրիական կոնֆլիկտը հասել է իր «վճռորոշ փուլին», ուստի այդ պատճառով անհրաժեշտ է կատարել հնարավորինս ամեն ինչ երկրի փոփոխության համար, որտեղ կհարգեն երկրի բոլոր բնակիչների իրավունքները:

Տասնյակ միլիոն արժեցող ապստամների օգնության ծրագիրը կլինի հավելում նախկինում առանձնացված 117 միլիոն դոլարի, «անօրինական  սարքավորումներ» գնելու համար: Սովորաբար այդպիսի տերմիններով են կոչվում զրահապատ բաճկոնները, ռադիոկայանները, գիշերային տեսանելիության սարքավորումները, օպտիկական նշանակետերը, և այդ տեսակի այլ ռազմատեխնիկան:

Բացի դա ԱՄՆ արդեն 385 միլիոն դոլար է հատկացրել սիրիացի փախստականների օգնելու համար, որոնք թաքնվում են պատերազմից հարևան պետություններում` Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում և Լիբանանում: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների սիրիացի փախստականների թիվը հասնում է 1.2 մլն մարդու:

Պաշտոնապես ԱՄՆ սիրիացի ապստմբներին չի օգնում ռազմատեխնիկայով, սակայն բազմիցս մամուլում հայտնվել է ոչ մի կողմից չհերքված հաղորդագրություն այն մասին, որ ԿՀՎ նյութատեխնիկական օժանդակություն` մատակարարելով Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի փողերով գնված զինամթերք ընդդիմադիրներին:Բացի դա նաև նշվում է, որ ամերիկացի մասնագետները զորավարժություններ են անցկացնում սիրիացի ապստամբների հետ հարևան Հորդանանում: