ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության նախաձեռնության մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց.«Այն քաղաքական ուժը, որը ներկայացված է ուղղակի անհանգստացած են այդ ժամանակվորի հանձնաժողովի ստեղծման փաստով, որոշ իրավապահ կառույցներ և նրանց ղեկավարներ և այդ անհանգստությունը կամա, թե ակամա տեղափոխվում է ԱԺ դահլիճ»:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի` Մարտի 1-ի գործը վերաբացելուց պետք է սկսել դեռևս 2007 թվականի հոյտեմբերի 23-ի հանրահավաքից, ոստիկանների իրազեկումից: Նա նշեց, որ 2008 թվակաին մարտի 1-ի դեպքերի ժամանակ պետք է միանգամից այդ տարածքները չմաքրեին, որպեսզի օպերատիվ քննչակական խմբի աշխատակիցները կարողանաին համապատասխան փորձաքննություն անցկացնեին, սակայն հաջորդ առավոտյան փողոցները միանգամից լվացրել են:
Գագիկ Ջհանգիրյանն անդրադառնալով ապրիլի 9-ի միջադեպերին, ասաց, որ նման միջադեպեր ՀԱԿ-ի վերջին տարիներին երթերի ժամանակ հաճախ են տեղի ունեցել:
«ՀԱԿ-ը հայտարարել էր, որ չեր մասնակցելու»,- Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավքներին ՀԱԿ-ի չմասնակցելու վերաբերյալ ասաց Գագիկ Ջհանգիրյանն ու հավելեց, որ ինքն անձամբ չի մասնակցում նաև, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում չի տեսնում տրամաբանական հաջորդականություն: