ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր սահմանադրական բարեփոխումների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումներից երեք տարի հետո ՀՀԿ-ի իշխանության չի լինի։
Պատգամավորն այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է հավատալ, որ նոր Սահմանադրությամբ հնարավոր է ի վերջո իշխանափոխության հասնել այս երկրում, երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե Մելիք Ադամյան փողոցում կորոշվի՝ առաջիկա տարիներին ով է լինելու երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը։
«Դուք ինձ ստիպում եք ասել. 1995թ-ին ընդունվեց առաջին Սահմանադրությունը նախագահական համակարգով՝ ՀՀՇ-ի Սահմանադրությունը և ՀՀՇ-ն հայտարարում էր, որ մինչև 2020 թվական իշխանությունը մենք ենք լինելու: 95թ-ից երեք տարի հետո այդ իշխանությունն արդեն գոյություն չուներ»,–ասաց նա:
«Տասը տարի հետո դրանից 2005թ-ին ընդունվեց երկրորդ Սահմանադրությունը՝ կիսանախագահական, բոլորն ասում էին, որ սա անում է Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը երկարացնելու համար: 2005թ-ից երեք տարի հետո Ռոբերտ Քոչարյանն իշխանություն չուներ: Գումարեք ևս 10 տարի կստանաք 2015 թվական, գումարեք ևս 3 տարի՝ կստանաք Շարմազանովի պատասխանը»,-ասաց նա:
Բոլորն ասում էին, որ սա անում է Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը երկարացնելու համար


