ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23)
ԿԻՆ. Նրա ցանկասիրական ձգտումները ներդրված են ենթագիտակցության մեջ: ժամանակ առ ժամանակ նա զարմանքով իրեն հայտնաբերում է նոր անկողնում և չի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Կրքոտ է, բայց սեքսը նրա համար նպատակ չէ՝ չնայած իրականում մեծ տեղ է զբաղեցնում նրա կյանքում: Նրա պահվածքի կշեռքը միշտ տատանվում է: Ուժեղ տղամարդն ընդունակ է իրեն ենթարկել նրան, և կինը հլու-հնազանդ կհետևի նրա բոլոր ցանկություններին: Թույլ զուգընկերոջ հետ նա ինքն է դրության տեր դառնում: Բայց ոչ այս, ոչ այն դեպքում տղամարդը մերձեցման լիակատարության զգացողություն չի ունենա, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Իսկ երբ այս կինն զգում է, որ իրեն սիրում են՝ կերպարանափոխվում է՝ դառնում է ուրախ, հմայիչ, չնայած նրան ռոմանտիկ էություն, այնուամենայնիվ, չես անվանի: Ամուսնանալիս նրա սեռական վարքը առավել գիտակցված ու շահագրգիռ է դառնում:

ՏՂԱՄԱՐԴ. Եվ դարձյալ էության երկվություն: Կշեռքի մի նժարին նրա հրաշալի բնավորությունն է, վայելչագեղությունը, պերճաշուքությունը, ձգտումը կայունության, շրջապատի մարդկանց սերը: Մյուսին՝ կնոջ նկատմամբ ունեցած տառապագին, բոլորից թաքցվող, անզուսպ ձգողությունը, սեքսի անընդհատական ծարավը: Երբեմն բարեհաջող ներդաշնակություն է ձեռք բերում, և նրան հաջողվում է զսպել իր կրքոտությունը: Բայց պատահում է, որ կշեռքի մյուս նժարն է վար իջնում, և հաճույքի պահանջմունքից խավարում է ողջ աշխարհը: Այդպիսի վիճակը նրա համար հղի է խախտումներով, նյարդային խանգարումներով: Կնոջ հետ մերձեցումը լոկ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքները, և եթե հնարավոր լիներ՝ նա կթողներ թե ընտանիքը, թե աշխատանքը և ամբողջովին կընկղմվեր էրոտիկայի մեջ: Վիճակը բարդանում է նաև նրանով, որ զուգընկերուհիներին բաժին չի հասնում նրա ուշադրությունից, քանի որ նա ձգտում է միայն իր կրքի բավարարմանը: Նա ընդունակ է հարաբերական հանդարտության հասնել ընտանեկան կյանքում՝ պայմանով, որ կնության առնի նույնատիպ խառնվածք ունեցող կնոջ:

ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԱՌՅՈՒԾ, ՋՐՀՈՍ, ԽՈՅ, ԱՂԵՂՆԱՎՈՐ,
բ) ՑՈւԼ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ,
գ) ՁԿՆԵՐ:
ԿԱՐԻՃ. (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22)
ԿԻՆ. «Ճակատագրական», «խորհրդավոր», «մոլեգին» մակդիրները նրա անվանն են հարմար գալիս: Նրա կիրքն անսահման է: Նրա բոլոր արարքները մեկ նպատակ են հետապնդում՝ սեռական հաճույք ստանալ: Նա եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տդամարդիկ պարզապես «գժվում են» նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար նա վաղ է ձեռք բերում էրոտիկ փորձ: Այն տղամարդիկ, ովքեր երազում են «հրակեզ կնոջ» մասին, հենց նրա մեջ են մարմնավորված տեսնում իրենց իդեալը: Նա իրեն հրաշալի է տիրապետում, բայց մերձեցման րոպեներին դեն է շպրտում բոլոր պայմանականությանները և, այդուամենայնիվ, հատկապես է գեղեցկանում իր խելահեղության ու մոլեգնության մեջ: Նրա գուգընկերներր բարձրանում են սեփական աչքում, և դա ավելի է գրավիչ դարձնում նրան: Նա վտանգավոր է տղամարդկանց համար, ովքեր հասնելով մտերմիկ մերձեցման գագաթներին, չեն կարողանամ հեռանալ նրանից և դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով կարիերաներ են փլուզվում, ընտանիքներ քայքայվում, բայց տղամարդիկ դարձյալ ու դարձյալ նետվում են այդ հորձանուտը: Սակայն իր ամուսնու համար նա հաճախ լավ օգնական է դառնում և անում ամեն ինչ, որ նա փայլուն հաջողության հասնի:

ՏՂԱՄԱՐԴ. Ամենից հաճախ նա կրակոտ, ամենաանսպասելի արարքների ընդունակ մարդ է: Նա մեծ խաղացող է և մեծ դերասան: Գերագանց սեռական զուգընկեր լինելով՝ նա իրեն երբեք թույլ չի տալիս թուլանալ և գերի գնալ կնոջ դյութանքներին: Նրա համար ամենամեծ արժեքն անձնական ազատությունն է: Սեքսը նրա համար սպորտ է, որտեղ իր խելքի ու վերամարմնավորման տաղանդի կիրառություն է գտնում: Նրան չի գրավում մատչելիությունը, նրա համար գերագույն հաճույքը ինտելեկտի ուժով իրեն հավասար, իր նման ազատ և անկախ կնոջը հաղթելն է: Նրա համար հետաքրքիր է ոչ այնքան հաղթանակի փաստը, որքան խաղի բուն պրոցեսը: Պարտվածների հետ վեհանձն է, ինչպես թելադրում է սեփական պատվի կոդեքսը: Նրանք, որպես պարգև, ստանամ են նրա կրակոտությունն ու սեռական հարուստ փորձը: Շատ կանայք գտնում են, որ նրանից պարտություն կրելը նույնն է, թե նրան հաղթելը: Նրան դժվար է պատկերացնել ամուսնու կարգավիճակում: Ավելի հաճախ ամուրի է մնում:

ա) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ՁԿՆԵՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՈւՅՍ,
բ) ԿՇԵՌՔ,
գ) ՋՐՀՈՍ, ԽՈՅ, ԱՌՅՈւԾ, ԱՂԵՂՆԱՎՈՐ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21)
ԿԻՆ. Հրաշալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, հրապուրվող կանանց: Սեռական առումով գրավիչ ու անսպառ է: Նա գիտե գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով. աշխատանք, արվեստ, սպորտ, ընտանիք... Սեքսը նրա համար գոյի լիարժեքությունն զգալու եղանակ է, և նա ձգտում է դրանից քամել առավելագույն հնարավոր հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, անուրջներով լի: Այս հատկանիշները դրսևորում է նաև մերձեցման ժամանակ: Իրեն հարմար զուգընկերներ է ընտրում, քանզի իսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Գիտենալով իր գինը՝բավականին հանգիստ է վերաբերվամ ամուսնու (ինչպես, ի դեպ, նաև իր) դավաճանություններին: Ընտանեկան կյանքը նրա համար լուրջ բան է, բայց միշտ չէ, որ կարողանում է այն ներդաշնակ դարձնել քանի որ նոր տպավորությունների ծարավը հաճախ նրան մի կողմ է քաշում ընտանեկան օջախից, որի մոտ է մնում շփոթված ամուսինը:

ՏՂԱՄԱՐԴ. Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգտում է գեղեցիկ արարքների և հմայիչ կանանց: Կյանքի ճանապարհներով ճամփորդելով՝ Ամուրի նետեր է արձակում աջ ու ձախ՝ այնքան էլ չմտահոգվելով հետևանքների մասին: Ուժեղ կապվածության պատրաստ չէ, բայց այդ բանը չի պահանջում նաև կնոջից: Իր էությամբ ռոմանտիկ ու թափառաշրջիկ է: Նրա կենսակերպը պայմանավորված է վայրերի ու հանգամանքների փոփոխության կրքով: Կինը երբեք ուղեցույց աստղ չի դառնա նրան, բայց դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը՝ կինը, սեքսը նրան մեծ բավականության են պատճառում: Ինքը ոչ քիչ է դուր գալիս կանանց: Բայց հեռանում է՝ զուգընկերուհուն տալով ամեն ինչ: ԵՎ կինը չի փորձում նրան հետ պահել՝ հրաշալի գիտակցելով, որ նա ստեղծված չէ տևական միության համար: Ապրելով մերձեցումը՝ նա անկեղծորեն հավատում է սիրուն, բայց անցնում է մի որոշ ժամանակ, և հանդիպումից տխուր ու մեղմ հուշեր են մնում: Անհաջող սիրախաղը նրան չի վախեցնում: Տեղի ունեցածի նկատմամբ փիլիսոփայական վերաբերմանք ունի. «Դե ինչ, կփորձենք երբևէ, մի ուրիշ անգամ»

ա) ՁԿՆԵՐ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ,
բ) ԿԱՐԻՃ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ,
գ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ:
ԱՅԾԵՂՋՅՈւՐ. (դեկտեմբերի 22 - հունվարի 20)
ԿԻՆ. Այս նշանի տակ ծնվածին հաճախ են տանջում իր ցանկությունների և դրանց իրականացման հնարավորությունների մեջ եղած հակասությունները: Այս կինը ցանկասեր և սիրահարկոտ է, բայց միաժամանակ խիստ՝ արտաքին պատշաճությունները պահպանելու հարցում: Այդ պատճառով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, ինչը կարող է բազմաթիվ բարդույթների պատճառ դառնալ: Զգալով ցանկալի զուգընկերուհուն՝ տղամարդիկ ձգտում են նրան, բայց շփոթմունքի մեջ են ընկնում՝ դեմ առնելով նրա ստեղծած առաքինի կերպարին: Նրա մեջ կուտակվող ցանկությունը ժամանակ առ ժամանակ ոտնատակ է անում բոլոր խոչընդոտները, և նա գլխովին սուզվում է կարճ արկածի մեջ՝ մի կողմ թողնելով իր սկզբունքները և զուգընկերոջը, զարմացնելով իր կրակոտությամբ ու հնարամտությամբ: Ամուսնացած ԱՅԾԵՂՋՅՈւՐԻ եղջյուրները երբեմն-երբեմն ամուսնուն են բաժին հասնում: Տառապելով զղջումից՝ նա նորից է առաքինության ուղի վերադառնում, բայց կրակոտությունը դարձյալ ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այդպիսի կանայք դառնում են ներփակ և կռվարար պառավներ:
ՏՂԱՄԱՐԴ. ԱՅԾԵՂՋՅՈւՐԻՆ հատուկ է իր ձգտումների հստակ ձևակերպումը: Նա իրատես է և միշտ ճիշտ է գտնում դեպի նպատակը տանող ուղին: Կանանց հետ հարաբերություններում նա գործնականում միշտ հաջողության է հասնում: Բայց դա ամենևին էլ նրան չի բնորոշում որպես հավաքորդի (կոլեկցիոների): Նրա կրքի առարկան նաև խոնարհման օբյեկտ է: Երկար ժամանակ հավատարիմ է մնում նրան, նա կարողանում է կիսել կնոջ ցանկասիրական ապրումները: Սեքսը նրա համար միշտ երանգավորված է զգացմունքով, ինչը շատ բարձր են գնահատում կանայք: ԱՅԾԵՂՋՅՈւՐԸ ներփակ է և ցանկասիրական գաղտնիքները պահում է իր մեջ: Բայց բացվելու և իր էության ողջ կրքոտությունը ցույց տալու կարողություն ունի: Նրան ամուսնացնելու փորձերը հաճախ որևէ արդյունքի չեն հանգեցնում: Նրա համար թանկ է անձնական անկախությունը, և ընտանիք է կազմում միայն այն դեպքում, երբ ինքն է հանգում նման որոշման: Ընտանիքում գերազանց հայր է դառնում, իսկ կնոջ նկատմամբ ձգողությունը ժամանակի հետ էլ ավելի է ուժեղանում:

ա)ԿՈւՅՍ, ՑՈւԼ, ԿԱՐԻՃ, ՁԿՆԵՐ,
բ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՇԵՌՔ,
գ) ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ:
ՋՐՀՈՍ. (հունվարի 21 - փետրվարի 20)
ԿԻՆ. Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց գրավում են տանտիրուհու խելքը, հմայքը, հաղորդասիրությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմակողմանի է ինտիմ հարաբերություններում: Լավ կին լինելով, հմտորեն վարելով տունն ու տնտեսությունը, ննջասենյակ է տեղափոխում նաև համաչափության և կարգուկանոնի նկատմամբ ունեցած իր սերը: Գայթակղված լինելով նրա արտաքին հմայքով՝ տղամարդը նոր զգացողությանների իր որոնումներում ձգտում է նրան: Բայց մերձեցումից հետո նրա հիշողության մեջ մնում են լոկ առկայծող մոմերն ու նոր արդուկած, թարմ սավանները: Այս կինը ծանոթ չէ մոլեգին ցանկասիրությանը, ասենք, դա նրան պետք էլ չէ, քանի որ կյանքի հաճույքը նա տեսնում է ուրախ շրջապատի, հետաքրքիր շփումների մեջ: Եվ չնայած դուր գալու նրա ցանկությունն ամուսնուն ստիպում է խանդել բայց սա կարող է հանգիստ լինել՝ կինն իրեն հավատարիմ կմնա: ՋՐՀՈՍԸ հրաշալի զուգընկերուհի կարող է լինել թույլ խառնվածք ունեցող տղամարդու համար, որը ոչ այնքան սեքս է փնտրում, որքան հանգստություն և ուշադրություն:

ՏՂԱՄԱՐԴ. Կրակոտ կնոջ համար այս տղամարդը, թերևս, «նվեր չէ»: Նրա սեռական ոլորտը մեծ չէ և գտնվում է հոգու հետ ընկած մասերում: Ցանկասիրական նկրտումները նվազագույն են, և նա միանգամայն բավարարված է լինում հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրանալու բուն փաստը: Այս կնոջ կրակոտության և փորձառության նկատմամբ էլ նա բացարձակապես անտարբեր է: Նրա սեռական վարքը մեծ չափով պայմանավորված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Մերձեցման ժամանակ հանգիստ ու պատրաստակամորեն ենթարկվում է կնոջը, որովհե¬տև այլ դերի պարզապես պատրաստ չէ: Ամուսնության մեջ չի դավաճանում, քանի որ գլուխը միշտ խառն է աշխատանքով և ընտանեկան գործերով: Չնայած դրան՝ նրա կնոջն երջանիկ համարել չի կարելի, քանզի շատ քիչ զգայական հաճույք է պատճառում նրան: Սակայն անաշխույժ խառնվածք ունեցող կանանց միանգամայն հարմար է գալիս, քանի որ մնացյալում հետաքրքիր և օժտված մարդ է, հավատարիմ ընկեր ու օգնական:

ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՇԵՌՔ, ԱՂԵՂՆԱՎՈՐ,
բ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՈւՅՍ,
գ) ԿԱՐԻՃ, ՑՈւԼ, ԱՌՅՈւԾ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ:
ՁԿՆԵՐ. (փետրվարի 21 –մարտի 20)
ԿԻՆ. Նրա աշխարհը դերասանների, նկարիչների, գրողների, բոհեմի աշխարհն է: Ապրում է իր իսկ հորինած անուրջների ու հույսերի աշխարհում: Նրա ցանկասիրությունն իրացվում է պաշտելու, սիրային «դրամատուրգիայի», խաղի և ամենևին ոչ ֆիզիկական մերձեցման մեջ: Եվ թեկուզ իր հարուստ երևակայության մեջ զուգընկերոջը փորձում է արքայազն ներկայացնել, բայց ոչ մեծ կրակոտությունը թույլ չի տալիս լիարժեք բավարարվածություն ստանալ մերձեցումից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասելով, այն մարդուն հանդիպելու հույսով, որը «վարդերի մեջ կլողացնի» իրեն: Տղամարդիկ, որպես կանոն, նրա մոտ չեն վե¬րադառնում, քանզի ինտիմ գուրգուրանքների ժամանակ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ տեսնել: Մելամաղձոտ է դառնում այն պատճառով, որ չի հասկանում, թե սեքսի մեջ ոչ միայն վերցնել այլև տալ պետք է իմանալ: Բնավորությամբ բարի է, և շատ պատանիներ իրենց առաջին փորձը նրա գրկում են ստանում: Ամուսնության մեջ երբեմն-երբեմն դավաճանում է, ինչն ի վիճակի չեն բացատրելու ոչ ինքը, ոչ ամուսինը:

ՏՂԱՄԱՐԴ. Այս համաստեղության տակ ծնվածը մեծ զգայականությամբ է օժտված: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով և հակադրություններով, և ցանկասի-րական մոտիվներն այստեղ վերջին տեղը չեն զբաղեցնում: Նրա զգայակա-նությունը գրգռում և բազում հաճույքներ է պատճառում կանանց: Բայց իր հոգին ներթափանցելու՝ կանանց բոլոր փորձերը նա փափուկ, սակայն հաստատա-կամորեն կասեցնում է: Իսկ երբ նման փորձերը համառ են դառնում՝ աննկատե-լիորեն հեռանում է՝ կնոջը հասկանալ տալով, որ ինքը «կատու է, որն ինքն իր համար է ման գալիս»: Շատ լավ է հասկանում այն ճշմարտությունը, որ կինը «սիրում է ականջներով» և ընդունակ է խելքահան անելու իր խոսքերով: Նրա մտերմիկ հարաբերությունների մասին չզիտեն նույնիսկ ամենալավ ընկերները: Նրա համար բավական է իր հաղթանակների բերկրանքը միայնության մեջ վայելելը: Հոգով հավաքորդ (կոլեկցիոներ) է, բայց այնպիսի հավաքորդ, որը գնահատում է իր ձեռքբերումները: Միանգամայն գիտակցաբար է ամուսնանում՝ չնայած չունի ոչ կնոջ, ոչ էլ երեխաների կարիքը: Նրա ամուսնական կյանքը միանգամայն կայուն է, բայց կինը միշտ կզգա նրա անկեղծության կարիքը:
ա) ՑՈւԼ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԿԱՐԻՃ, ԿՈւՅՍ,
բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ,
գ) ԽՈՅ, ԱՌՅՈւԾ:
Ալինա Դերձյանի ֆեյսբուքյան էջից 

Շարունակելի...