Արկածախնդիր ֆուտբոլասերին հաջողվել է ճիշտ գուշակել ֆուտբոլային 7 հանդիպումերի հաշիվը, այդ թվում՝ Շոտլանդիայի առաջնության մի քանի հանդիպումների, սակայն հարվածը անսպասելի կողմից է եկել:
8 հանդիպումներից 7-ի դեպքում ֆուտբոլասերը խաղադրույքը ոչ ոքիի վրա է կատարել և միայն «Սպորտինգ» - «Ռեալ» հանդիպմանն առավելությունը տվել է հյուրերին:
Երիտասարդին պետք է եղել մադրիդցիների հաղթանակը՝ 14 հազար եվրո շահելու համար: Սակայն, ինչպես հիշում եք, «Ռեալն» այդ խաղում գոլազուրկ ոչ ոքի խաղաց: