Բրիատանացի 67-ամյա այրին, կատարելով իր ամուսնու վերջին ցանկությունը, կրկիին ամուսնացել է: Ջոն Լոյդի ընտրյալը դարձել է 29 ամյա Ֆիլ Աբսոլոմը: Այս մասին նշում է Vesti լրատավական գործակալությունը` հղում կատարելով անգլիական Sun պարբերականին:
Զույգը իրար հետ ծանոթացել են համացանցում: «Ես սիրահարվեցի Ֆիլին առաջին հայացքից: Մենք շատ ենք սիրում միմյանց և սեռական կյանքը մեզ մոտ արտակարգ վիճակում է: Ես դեռևս ծեր չեմ դրա համար»,-նշել է Ջոնը և ավելացրել, որ ամուսնու մահվանից հետո չէր մտածում կրկին ամուսնանալու մասին, սակայն այժմ հետևում է իր սրտի հրճվանքին:
Ֆիլը, որը մի քանի տարի է մեծ իր ընտրյալի թոռանից, նշում է.« Ջոնը հիանալի մարմին ունի: Ես նախկինում էլ եմ ունեցել հարաբերություններ տարեց կանանց հետ, սակայն միայն Ջոնի վերաբերյալ ես կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք մեկ ալիքի վրա»:
Զույգը դեռևս չի որոշել ամուսնության օրը, սակայն արդեն պլաններ է կազմում դրա հետ կապված: Ջոնը ցանկանում է շքեղ հարսանիք կազմակերպել եկեղեցում , իսկ Ֆիլը ավելի շատ կողմնակից է ընտանեկան խնջույքին:
Կինը պատմել է, որ իր ամուսնու վերջին ցանկությունը եղել է, որ կինը հետ բերի այն ամենը ինչ կորցղրել է 15 տարվա ընթացքում իր մասին հոգ տանելու տարիներին:
Ջոնը հիշում է, որ ամուսնու վերջին խոսքերն է եղել «մեծացրու կուրծքդ և գտի քեզ երիտասարդ սիրահար: Այժմ ես գիտեմ, որ իմ ամուսինը հպարտանում է ինձանով»:
2011 թվականին Ջոնը, որը նախկինում աշխատել է որպես մոդել, ծախսել է շուրջ 4 հազար ֆունտ ստերլինգ(6 հազար դոլար) իմպլանտներ գնելու համար:
Նրանք հանդիպել են մեկ շուրջ մեկ տարի, որից հետո Ֆիլը տեղափոխվել է Ուելսի հյուսիսում գտնվող Ջոնի տուն: Ջոնի չորս երեխան և 13 թոռը ողջունում են իրենց մոր և տատիի արարքը: