«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ամենաքիչը 30 տղամարդկանց մահապատժի ենթարկելու փաստը, ում իրենք մեղադրում էին համասեռամոլության մեջ: 

Ինչպես հայտարարել են Նույնասեռականների իրավունքների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովից՝ իրենց զոհերին զինյալները քարկոծել են, կրակել նրանց վրա, գլխատել են, ինչպես նաև ցած նետել բարձրահարկ շենքերից: 

Նշենք, որ «ԻՊ» գրոհայինները մեկ անգամ չէ, որ նմանատիպ վայրագություններ են կիրառում: