Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը եւ կոչ է անում ընտրությունների անցկացման հարցը կարգավորել սահմանադրորեն՝ պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները: Այդ մասին ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Այժմ որոշ հաղորդումներ կան, որոնց համաձայն փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները կարող են որոշ չափով հետաձգվել՝ Սահմանադրության դրույթներին համապատասխան, եթե Հայրիկյանը ի վիճակի չլինի  քարոզարշավ իրականացնել: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին այս հարցը կարգավորել սահմանադրական եղանակով, այնպես,որ երաշխավորվեն  այս ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը եւ պաշտպանվեն բոլոր թեկնածուների իրավունքները»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը: