Լոնդոնի Համալսարանի քոլեջի գիտնականները կարողացել են դուրս բերել այն կանանց արյան մեջ առաջացած փոփոխությունները, որոնք չունեին կրծքի քաղցկեղի առաջացման նախահակում, սակայն տառապում են այս հիվանդությունից: 
Այժմ քաղցկեղի այս տեսակը կարելի է ախտորոշել կրծքագեղձի՝ BRCA1 գենի առկայությամբ: Սակայն գիտնականներին հաջողվել է նաև բացահայտել ԴՆԹ փոփոխություններ կանանց մոտ, որոնք չունեին BRCA1 գենը, բայց հիվանդ էին կրծքի քաղցկեղով: 

Ընդ որում, արյան փոփոխությունները տեսանելի էին մի քանի տարի ավելի վաղ, քան կնկատվեին հիվանդության ախտանիշները: Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ սա նշանակում է, որ արդեն իսկ հնարավոր է որոշել կրծքի քաղցկեղի առկայությունը արյան անալիզի միջոցով: 

Այս տեսակի քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական ընկերությունները հայտնում են, որ այդ գիտական բացահայտումը հույս է ներշնչում: