Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընատնիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազորյա հացի համար:
Վարսենիկ Ղուկասյանը ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը մանկապարտեզ չեն հաճախում: Գնելի մոտ ծննդյան պահից հայտնաբերվել է աուտիզմ, երեխային հատուկ խնամք է անհրաժեշտ և բուժում, սակայն հնարավորություն չունեն բուժման ծախսերը հոգալու: Տունը, որտեղ նրանք ապրում են տանիքը քանդված է, մի մահճակալին երեք հոգով են քնում, անկողին չունեն: Փոքրիկ տղաները հագուստ չունեն, ոտաբոբիկ էին ման գալիս:
Վարսենիկի ամուսինը աշխատում է բանվոր, մեծ տղան երբեմն կով է կթում, որ ամիսը հինգ հազար դրամ վաստակի, ապրեն:
մոտենում սեպտեբերը 4 երեխաները պետք է դպրոց հաճախեն, բայց գրենական պիտույքներ, դպրոցի համար անհրաժեշտ պարագաներ չունեն: