Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Ինգոլշտադտի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Հաղթելը հեշտ չէր: Առաջին խաղակեսում մի քանի լավ գոլային պահեր ունեինք, որոնք չօգտագործեցինք: Բայց ընդմիջումից հետո կարողացանք մեծացնել ճնշումը, և արդյունքը խփած չորս գնդակները եղան:
Ակնհայտ է, որ անցած մրցաշրջանի համեմատ մեր խաղը բարելավվել է: Այժմ մենք հարձակողական ֆուտբոլ ենք խաղում:
Ես շատ եմ աշխատում մարզումներին, որ կարողանամ օգուտ բերել թիմին: Շնորհակալ եմ Թոմաս Տուխելին. նա գտել է լավագույն դիրքն ինձ համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիներն այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ընթացիկ առաջնությունում թիմը երկու խաղ է անցկացրել և երկուսում էլ հաղթել է՝ խփված 8 գոլերով և առանց բաց թողած գնդակների: