«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա: Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում:

Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեբ բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 մլն դոլար, բայց նրանցից ոչ մեկն այդ 20 մլն-ը չի վաճառել: Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա: Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: