Մոնթեն 16 տարեկան է, ծնվել է ՄՈՒԿ /ДЦП/ հիվանդությամբ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, տարել է 2 վիրահատություն: Շատ խելացի և համեստ երեխա է: Այս տարի ավարտել է հիմնական դպրոցը, սակայն չի կարողանում գնալ ավագ դպրոց իրենց գյուղում դրա բացակայության պատճառով: Հարևան գյուղ հասնել առանց ուղեկցության Մոնթեն դժվարանում է, տրանսպորտ էլ չկա: Շատ է ուզում կրթությունը շարունակել Երևանում: Ընտանիքը բազմանդամ է, ապրում է սոցիալական ծանր պայմաններում:
Մոնթեին հնարավորություն է ընձեռնվել կատարելու 3-րդ վիրահատությունը, ավելի հստակ քայլելու համար, սակայն ընտանիքը չի կարողանում իրակակացնել այն անհրաժեշտ 2000 դոլարը չունենալու պատճառով:
Ովքեր կցանկանան օգնել պատանուն, ՎՏԲ-Հայաստան բանկում նրա մայրիկի՝ Սոնյա Ասատրյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16027006102306 ՀՀ դրամ, 16027006102307 ԱՄՆ դոլար, 16027006102308 ԵՎՐՈ, 16027006102303 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE: ARMJAM22:
Մոնթեի մայրիկի հեռախոսահսարն է+37498 75 70 56, քրոջ՝ Արփիի՝ +37494 62 42 71 է: