2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա, տեղեկացնում է ՀՀ Քնչական Կոմիտեի կայքը։

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Փոքրիկը բնակվել է մոր, պապիկի և անչափահաս եղբոր հետ, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Նախնական տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, աղջիկը՝ եղբոր հետ միասին, հյուրասենյակում հեռուստացույց է դիտել, իսկ նրանց մայրը գտնվել է հյուրասենյակին հարակից խոհանոցում: Այդ ընթացքում փոքրիկը մոտեցել է հեռուստացույցին եւ այն ձգել դեպի իրեն, որի ընթացքում հեռուստացույցն ընկել է նրա վրա։ Ստացած մարմնական վնասվածքներից՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, փոքրիկը մահացել է:

Դեպքի վայրի զննութամբ տան հյուրասենյակում հայտնաբերվել է «PRIMA» տեսակի հեռուստացույց 60 սմ բարձրությամբ, 65 սմ երկարությամբ և 50 սմ լայնությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: