«Մեզ հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։ Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «...Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: