«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան: Հիշեցնենք, որ վերջիններս 2014թ հուլիսին կալանավորվել էին և մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախաքննության արդյունքներով վերը թվարկված պաշտոնյաները մեղադրվում են շուրջ 20-ից ավել զորակոչիկների կեղծ վկայականներ տրամադրելու և դիմացը կաշառք ստանալու մեջ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: