«Այն երդմնակալությունը, որ մենք արեցինք, տանելու ենք մինչեւ ՌԴ, Բրյուսել, Վաշինգթոն»,-այօր հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն որեց Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսյանը:
Հովհաննիսյանը կոչ արեց մի վերջին անգամ կուսակցություններին միասին կերտել հզոր քաղաքացիական շարժումը,ինչը պիտի ճանաչի և Պուտինը և Օբաման և Բարոսոն:
«Մենք չենք ճանաչում եւ չենք ընդունում այն կեղծ երդումը եւ կեղծ ընտրությունը, որ կատարեցին: Չենք ընդունում նրանց: Լինելով գործող իշխանության մեջ կամ թաքուն, որպես քաղաքացի ձեւանալով փորձեցին ձեւավորել կարիերա մեր արյան միջոցով», ասաց նա ևա վելացրոց որ յուաքանչյուրը իրավունք ունի քննադատել եւ ինքը ընդունում է այդ քննադատությանը: Իսկ, ով ապրիլի 9-ին տաքուկ կուսակցական գրասենյակներում օգտվելով նրա մի քանի ժամվա բացակայությունից, ուզում էին իրենց քաղաքական ղեկավար համարել,Րաֆֆին նրանց ամոթանք տվեց:
Խոսելով ապրիլի 9-ի մասին՝ նա ասաց, որ այդ օրը տուն չի գնացել. Եթե մի բան սխալ արեցի, դա նա էր, որ երբ մենք պիտի գնայինք Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պիտի Բաղրամյանով գնայինք Ծիծեռնակաբերդ»,- ասաց Հովհաննիսյանը պատմելով, թե ինչպես է կորել Արմենուհու կոշիկը:
«Երբ որ ինձ գետնեցին եւ ես 4 ոտանի կենդանի դարձա»,- ասաց Րաֆֆի Հովհաննսյանը: