Ռոնալդուի Rolls-Royce-ը, Մեսսիի հսկայական Cadillac Escalade-ը, Ջիբրիլ Սիսսեի ռետրո մեքենան, Սալլի Մունտարիի «տանկը»... Ո՞վ ինչո՞վ է երթևեկում 2015-ին:

 

 

 

 

Ջոն Թերի.  Ferrari 275 GTB, արժեքը՝ 1.5 մլն ֆունտ: Այսպիսի մեքենայի ղեկին աշխարհում եզակի մարդիկ են:

 

Սամիր Նասրի. Aventador Pirelli Edition, արժեքը՝ 250 հազար ֆունտ: Իսկ լուսանկարում ֆուտբոլիստը MonoRover R2 էլեկտրոնային մինի սկուտերով է:

 

Կրիշտիանո Ռոնալդու. տարվա սկզբին ֆուտբոլսիտն ավտոմեքենաների իր հավաքածուում ավելացրել է 379 հազար դոլար արժողությամբ այս Lamborghini Aventador-ը:

Մարտին պորտուգալացին ուրախացրեց իրեն նոր՝ 330 հազար ֆունտ արժողությամբ Rolls-Royce Ghost-ով:

Երբեմն Ռոնալդուն նաև այսպես է երթևեկում.

Իսկ վերջերս ֆուտբոլիստը ինստագրամում լուսանկար է տեղադրել՝ իր նոր McLaren MP4-12C Spyder-ի հետ: Պորտուգալացին այն դեռ 2014-ին էր գնել՝ 400 հազար եվրոյով:

 

Լեոնել Մեսսի. փետրվարին արգենտինացին գնել է այս Cadillac Escalade-ն՝ 150 հազար դոլարով.

 

Էմանուել Ադեբայոր. այս տարվա գարնանը ֆուտբոլիստի հավաքածուն համալրվեց նոր Rolls-Royce Phantom Drophead Coupe-ով, արժեքը՝ 360 հազար ֆունտ:

 

Ասամոա Գյան. Ադեբայորի Rolls-Royce Phantom Drophead Coupe-ի ոսկեգույնն էլ վարում է շաբաթական 227 հազար ֆունտ աշխատող գանացին:

 

Զլատան Իբրահիմովիչ. այս ամառ ֆուտբոլիստը Ստոկհոլմում հիացրել էր բոլորին իր Porsche 918 Spyder-ով, որն արժե 845 հազար դոլար:

 

Կարիմ Բենզեմա. ֆուտբոլիստի նոր Bugatti Veyron-ը նրան 2 ամսվա աշխատավարձ արժեցավ:

 

Գարեթ Բեյլ. ուելսցին այս ամառ միանգամից մի քանի հաճույք թույլ տվեց իրեն: Սկզբում՝ այս Lamborghini Huracan-ը՝ 250 հազար դոլար:

Իսկ հետո այս Mercedes-Benz SLS AMG-ը՝ 148 հազար դոլար արժողությամբ: Ֆուտբոլիստը Auto Vivendi կազմակերպության հետ պայմանագիր ունի, որը ներկայացնում է Բեյլին իր նոր մոդելները:

 

Ուեյն Ռունի. անցած մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը  ձեռք բերեց իր BMW i8-ը՝ 105 հազար ֆունտով:

 

Նեյմար. ՉԼ եզրափակիչ դուրս գալուց հետո բրազիլացին որոշեց իրեն թույլ տալ 210 հազար եվրոյանոց այս նոր Ferrari California-ն:

 

Ջիբրիլ Սիսսե. այս ֆուտբոլիստը բոլորից տարբերվեց իր յուրահատուկ ճաշակով: Նրա ավտոմեքենաներն էլ միշտ յուրահատուկ են եղել: Նրա հավաքածուի նորույթն այս տարի 1968  թվականին թողարկված Chevrolet Corvette C3-ը եղավ՝ 50 հազար եվրո արժողությամբ:

 

Սալլի Մունտարի. Mercedes Brabus G63 AMG 6×6, արժեքը՝ 900 հազար դոլար: