Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից Հայաստան է վերադարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի փոխանցմամբ՝ Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ին կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է շատ բարձր մակարդակով:
Օգոստոսի 30-ին հավաքականը կմեկնի Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնեն վերջին տասնօրյա հավաքը:
Իսկ ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ.
Գարիկ Բասեղյանը (57կգ),
Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ),
Դավիթ Սաֆարյանը (65 կգ),
Գրիգոր Գրիգորյանը (74 կգ),
Մուսա Մուրթազալիևը (86 կգ),
Էդգար Ենոքյանը (97 կգ),
Լևան Բերիանիձեն (125 կգ):
Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում:
Նյութի աղբյուրը՝ wrestling.am