««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին բավականին սրվել են Աժ ՀԱԿ խմբակցության համանուն կուսակցությունը ներկայացնող անդամների և վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները։ Բանն այն է, որ տևական ժամանակ է՝ Սարգսյաևն իր քայլերը չի համաձայնեցնում ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ և գործում է ինքնուրույն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս շատ լարված խոսակցություն է տեղի ունեցել Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավարության միջև։

ՀԱԿ-ում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ եթե Լյուդմիլա Սրգսյանն իր քայլերում առաջնորդվում է՝ հաշվի առնելով միայն իր կուսակցության շահերը, ապա նա պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը։ Կողմերի միջև լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության անդամներին տեղակացրել Է, որ ինքը, որպես ՎՍԴՀԿ ատենապետ, նպատակ ունի սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լյուդմիլա Սարգսյանից, սակայն ապարդյուն»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: