Երեկ՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է գրանցվել Երևանի Շենգավիթ թաղամասում: Ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել: 

Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից: 

Շենքի բակում հայտնաբերվել է 52-ամյա Վիկտորյա Մարտիրոսյանի դին: Կինը 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեցել ինքնասպանություն: 

Գործը վարում է Քնչական Կոմիտեն: Նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց: