Արև Ղամբարյանը 39 տարեկան է: Ծնվել և ապրում է Վանաձոր քաղաքում: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին: Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 15 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվեր գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Արև Ղամբարյանի ընտանիքը 2014 թվականի հոկտեմբեր ամսից հոսանքազրկված է: Չկարողանալով վճարել, հարկադիր տույժով զրկվել է հոսանքից, սառեցվել է նաև երեխայի թոշակի հաշիվը, մինչ օրս ընտանիքն ապրում է առանց լույսի: Մութն ու սովը չէին խանգարել Արևին որ հասարակության համար մեծացնի հոգևոր արժեքներով հարուստ զավակներ: Նրա հանրակացարանային այդ փոքրիկ մութ սեյակը շողում էր մաքրությունից և ամեն տեղ գրքեր են դրված: Դրանք Արևը գնել էր իր երեխաների համար: Երեք երեխաներն էլ բացի դպրոցից հաճախում են բազմաթիվ խմբակների: Սմբատը արդեն Դրամատիկական թատրոնի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ գնում է դհոլի, Սոնան էլ սպորտի մեջ ունի հաջողություններ: Արաբական Էմիրություններում ապրող մի հայ բարերար 150 000 դրամ է փոխանցել Արևին՝ հոգալով նրա լույսի հարցը: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով, բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկում ՝ 1930055095520100 ՀՀ դրամ, 1930055095520101 ԱՄՆ դոլար, 1930055095520104 ԵՎՐՈ, 1930055095520158 ՌԴ ռուբլի, SWIFT CODE:COVBAM22:

Հեռ.՝ +374091111391, +37494090576:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ