Վերջերս հայ հասարակությանը ցնցեց այն, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ հնարավոր է ներառվի միասեռականների ամուսնությունը չարգելող դրույթ:
Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայկական շոու բիզնեսի ամենավառ և սկանդալային կերպարներից մեկի՝ երգչուհի Ջուսի հետ: Լսելով այս մասին Ջուսն անկեղծորեն ապշեց:
- Այստե՞ղ, Հայաստանում: Լո՞ւրջ: Այդպիսի բան հնարավո՞ր է:
Չեմ կարծում, որ դա ճիշտ է...երեխաների համար: Իրենք կամուսնանան, օրինակ՝ աղջիկը աղջկա հետ կամ տղան տղայի հետ, հետո կուզենան երեխա որդեգրել, չէ՞, իսկ դա արդեն լավ չէ երեխայի հոգեբանության համար: Սխալ է դա ուղղակի:
Ես կարծում եմ, որ եթե մարդը գեյ է, ուրեմն փոխել ոչինչ չես կարող: Եթե ինքը գեյ է՝ թող ունենա ընկեր կամ ընկերուհի, բայց դե օրինականացնելը սխալ է, իմ կարծիքով:
«Փսիխիկան» կփոխվի երեկայի...օրինակ՝ տեսնում է երկու հատ պապա ունի երեխան: Չէ, չեմ կարծում, որ դա ճիշտ է երեխայի հոգեբանության համար:
Ես դեմ չեմ գեյերին, բայց օրինականացնել ամուսնությունը սխալ է: Ճիշտ կլինի ընտանիք հասկացությունը առաջ տանեն, այսինքն՝ պապա, մամա, երեխա...այ դա, հաստա՛տ: