Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է գրանցվել Գյումրի քաղաքում: Լալայան փողոցի թիվ 44գ շենքի մոտ ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Ըստ նախնական տվյալների մահացածը հանդիսանում էր նշված շենքի բնակիչ՝ 25-ամյա Հ. Զ.-ն:
Քնչական կոմիտեի հասարակության հետ կապերի բաժնից մեզ հաղորդեցին, որ դեպքի առընչությամբ նախապատրաստվում են նյութեր:


