Ուելսի Աբերիսթվիթ համալսարանի ուսանող 25 ամյա Գրեգ Դեշը ստեղծել է աշխարհում ամենափոքր ֆոտոխցիկը, որը ունի ընդամենը չորս սանտիմետր երկարություն և երկու սանտիմետր բարձրություն: Այս մասին նշում է CNN գործակալությունը: 
«Փոքրիկ Ցիկլոպ» ֆոտոխցիկը իր վրա ունի ընդամենը երկու կոճակ և չունի դիտարկման էկրան, սակայն 12 մեգապիկքսել հզորությունը և HD տեսաձայնագրությունների հնարավորությունը նրան մեծ հռչակ է բերել տեսախցցիկների շուկայում:
Ֆոտոխցիկները արժեցել են 100 դոլար և երիտասարդ ուսանողը պատվերներ է ստացել Թայվանից և Ճապոնիայից, որի արդյունքում արդեն վաճառվել է շուրջ 100.000 դոլարի ֆոտոխցիկ:
Սակայն մեծ հետաքրքրության երիտասարդը որոշել է, որ դեռևս վաղ է մեծ բիզնեսի մեջ մտնելու և նախընտրել է շարունակել իր ուսումը Աբերիսթվիթ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: