Դորտմունդի «Բորուսիան» վարձակալել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզային:
Գերմանական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա նոր ակումբում՝ 9 համարի մարզահագուսոտվ:
Հավելենք, որ Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին: Այս ընթացքում նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 46 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: