Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով վերջերս տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կգնա մադրիդյան ակումբ:

«Հուսով եմ, որ Դավիդը ճիշտ որոշում կկայացնի: Եթե իմ կարծիքը հարցնեն, ցանկության դեպքում նա հնարավորինս շուտ պետք է տեղափոխվի «Ռեալ»: Նա շատ արագ կհարմարվի նոր ակումբի պայմաններին, չէ՞ որ մենք պրոֆեսիոնալի մասին ենք խոսում»,-Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը:

 

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանը վաղը փակվում է, իսկ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ համաձայնության չեն եկել դե Խեայի տրանսֆերի շուրջ. «կարմիր սատանաները» իսպանացու համար պահանջում են նվազագույնը 35 մլն եվրո և մտադիր են գործարքում ներառել նաև մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասին: