ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը 2012 թվականին աշխատել են շուրջ 608 հազար դոլար, որը անցած տարվա համեմատ 172 հազար դոլար անկում է: Այս մասին նշված է սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
2011 թվականին նախագահական զույգի եկամուտները կազմել են 780 հազար դոլար: Ընդհանուր առմամբ համաձայն հարկային հաշվետվության Օբամայի եկամուտները վերջին չորս տարվա ընթացքում ինը անգամ նվազել են:2009 թվականին եկամուտը եղել է 5.5 մլն դոլար:
Սպիտակ Տան տվյալներով 2012 թվականի ընթացքում Օբաման 112.000 դոլար հարկ է վճարել և 150.000 դոլար էլ տրամադրել է բարեգործական նպատակներով:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նրա կին Ջիլը 2012 թվականի ընթացքում աշխատել են 385 հազար դոլար, որը համեմատ 2011 թվականի 6 հազար դոլարի աճ է արձանագրել: Միաժամանակ Բայդենի ամուսնական զույգը 88.000 հարկ է վճարել:
Ներկայումս նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400.000 դոլար: Այն հաստատված է օրենքով և հնարավոր չէ փոփոխել: Սակայն անցած շաբաթ Օբաման բյուջետային եկամուտների կրճատման ծրագրի շրջանակներում հայտարարել էր, որ իր տարեկան աշխատավարձի 5 %-ը վերադարձնելու է պետբյուջե: