«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը վերջնականապես հայտարարել է, որ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չի տեղափոխվի անգլիական ակումբից.
««Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ կոնտակտներ չի փնտրել՝ դե Խեային վաճառելու համար: Դավիդը թիմի կենտրոնական խաղացողներից է, և ակումբը գերադասեց չվաճառել նրան: Մինչև երեկ մենք ոչ մի առաջարկ չենք ստացել նրա վերաբերյալ:
Տրանսֆերային հարցերում «Մանչեսթեր Յունայթեդն» իրեն պատշաճ կերպով է դրսևորում և արդյունավետ է գործում:
Ակումբն ուրախ է, որ երկրպագուների սիրելի Դավիդ դե Խեան, ով երկու անգամ անընդմեջ ստացել է տարվա լավագույնի կոչումը, մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասված է «կարմիր սատանաների» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ դե Խեան, այնուամենայնիվ կտեղափոխվի «Արքայական» ակումբ, սակայն մինչև հունվար չի խաղա: