ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ժողովրդական արտիստ Եվգենի Լեոնովը ծնվել է 1926թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում ինժեների և տնային տնտեսուհու ընտանիքում: Սովորել է Սերգո Օրջոնիկիձեի անվան ավիացիոն տեխնիկումում: 3-րդ կուրսում ընդունվել է Մոսկովյան փորձառական թատերական ստուդիա, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում:
Լայն ճանաչում Լեոնովին բերել է «Շերտավոր երթուղի» ֆիլմը, որին հաջորդել են աշխատանքները «33», «Ձյունե թագուհի», «Հաջողության զիգզագ», «Բելոռուսական կայարան», «Հաջողության ջենտլմենները» ֆիլմերում: Նրա ձայնով է խոսում նաև խորհրդային սիրված մուլտհերոս «Վինի Թուխը»:
1988թ. Գերմանիայում հյուրախաղերի մասնակցելիս ստացել է սրտի կաթված և կլինիկական մահ տարել: Սակայն շատ շուտով նա վերադարձել է դերասանական գործունեությանը: Վախճանվել է 1994թ. հունվարի 29-ին 68 տարեկան հասակում: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					