Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կոտայքի մարզում դանակահարություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով 2 երիտասարդ տեղափոխվել են Բյուրեղավանի ԲԿ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով: 

Այս դեպքի մասին YerevanNews.am-ին հայտնեցին, որ դեպքի առընչությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորները եղբայրներ 25-ամյա Ռոման և 26-ամյա Արմեն Ստեփանյաններն են: Նրանք հանդիսանում են Բյուրեղավանի բնակիչներ: