Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի գործակալ Ռիկարդո Կաբանասը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր տնօրեն Անխել Սանչեսի հետ հանդիպմանը խնդրել է բարձրացնել իր հաճախորդի աշխատավարձը:
As-ի փոխանցմամբ՝ գործակալն իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ 28-ամյա կոստառիկացին ավելի շատ կվաստակեր, եթե նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» չձախողվեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պերեսը ներողություն է խնդրել Նավասից՝ չկայացած տրանսֆերի համար: