ՀՀ քննչական կոմկտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 39-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ:
2015 թվականի սեպտեմբերի 01-ին քաղաքացի Կարինե Հայկարամի Աղաբեկյանի եղբոր կինը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Կ.Աղաբեկյանը մահացել է՝ Երևան քաղաքի «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ի բժիշկների կողմից կատարված սխալ ախտորոշման և վիրահատման արդյունքում:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ում 19.08.2015 թվականին հեռացվել է Կ.Աղաբեկյանի արգանդը, որից հետո՝ նույն օրը, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 01.09.2015թ. մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					