Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 9 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: