Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Առաջնության պաշտոնական կայքում (Bundesliga.com) հարցում է կատարվել, որտեղ հայազգի ֆուտբոլիստն ստացել է ձայների 46%-ը:
Երկրորդ տեղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հոլանդացի հարձակվող Լյուկ Կաստայնոսն է (25 %):
Իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» հարձակվող Թոսմաս Մյուլերը (10%):