Այսօր տեղի ունեցավ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ելույթ ունենալով  ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով ՀՀԿ-ին ասաց, որ Հայաստանում  տոտալիտար ռեժիմ է և ՀՀԿ-ն ծանր է տանում, որ որևէ գյուղական համայնքում հանկարծ պարտություն է կրում.

«Հիմա կա շանս,  կա հնարավորություն  Երևանում, իսկապես, ջաղջաղիչ պարտության մատնելու  Սերժ Սարգսյանին: Եթե մի այսպիսի ցավոտ պարտություն ռեժիմը կրեց՝ իմացեք,  այդ ռեժիմն արդեն դատապարտված է կործանման և ով երազում է նախագահ դառնալ, նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավագանում հաղթանակ տանելն է դե եկեք տանենք այդ հաղթանակը»,- հայտարարեց  Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդը խնդրեց, որ քարոզարշավը չանձնավորեն և ընդգծեց.«Տարոնն ինձ համար անձ չի, նա համակարգի մի խամաճիկն է և  Տարոն չլինի, ով նշանակվի համակարգի կողմից  Տարոնից լավը չի լինելու: Մենք պայքարում ենք ոչ թե անձերի դեմ, այլ համակարգի դեմ»: