Եվրո 2016-ի ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում այսօր Հայաստանի հավաքականն իր 6-րդ հանդիպումն անցկացրեց՝ Նովի Սադ քաղաքում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:
Գոելերը.
Հայրապետյան (22՝ ինքնագոլ), Ադեմ Լյայիչ (53)
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ, Բրանիսլավ Իվանովիչ, Նենադ Տոմովիչ, Ալեքսանդր Կոլարով, Ուրոշ Սպահիչ, Նեմանյա Մատիչ, Ֆիլիպ Կոստիչ, Դարկո Բրաշանաչ, Ադրիա Ժիվկովիչ, Ադեմ Լյայիչ, Ալեքսանդր Միտրովիչ:
Հայաստան. Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Հավելենք, որ սա Սերբիայի հավաքականի առաջին հաղթանակն էր Եվրո 2016-ի ընտրական փուլում:
Հիշեցնենք նաև, որ հաջորդ փուլում մեր հավաքականը սեպտեմբերի 7-ին տանը կհյուրընկալի Դանիայի հավաքականին: