«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարև, բուրժուազիա»
«Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը:
Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:
Սա էական է այն պատճառով, որ ինքը` «հեղափոխության» անվանումը ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը և այդ քաղքական ուժերը չեն կանգնել և չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին), որովհետև այդ «քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին` ինչպես հռչակում են «Բարևի» հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ահաև Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքը չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ` էլ Գասպարյան Վլադիմիր, էլ մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան»` իբրև երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿԿ ծափահարություններ, էլ թատրոն, ……
Այստեղ են ասել` բռնվիր Երևան ու երևանցի՝ բուրժուներն են գալիս «փոխելու», «Երևանից սկսելու» ու «Երևանը բուրժուային վերադարձնելու»…
Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի…
Բարև, ազգային բուրժուազիա»: