Բրազիլացի Էլիսանի Կրուս-Սիլվան, ով ունի 203 սմ հասակ, իրեն կյանքի ուղեկից է ընտրել 163 սմ հասակ ունեցող Ֆրանսինալդոյին: Չնայած կյանքի հանդեպ նրանց ունեցած տարբեր հայացքներին, նրանք հարգանքով են վերաբերվում միմյանց: «Ինձ գրավել է նրա անհատականությունը, նրա վերաբերմունքը մարդկանց հանդեպ»,- նշել է Էլիսանին: «Մեզ շփոթեցնում է միայն այն, որ երբ մենք ձեռք ձեռքի բռնած քայլում ենք, մարդիկ մտածում են, որ մենք քույր ու եղբայր ենք կամ նա իմ որդին է»: Աղջիկը նաև ավելացրել է, որ նա չի ընտրել Ֆրանսինալդոյին, այլ Աստված:
armstar.am