Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ում «Մերսեդես C220» մակնիշի 86 ՏՍ 776 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ը, ուղևորներ` 1987 թ. ծնված Հ. Մ.-ը, 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:

Բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մնացածներինը` ծանր, իսկ 1986 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ Գ. Վ.-ին, Գ. Ս.-ին, Տ. Ս.-ին, այնուհետև հոսանքազրկել ու գազազրկել ավտոմեքենան:

Սեպտեմբերի 6-ի, ժամը 09.00-ի դրությամբ 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը մահացել են:

Լուսանկարը՝ shamshyan. com-ի