Շատ հետաքրքիր հարց է, որ ինձ նույնպես այն հուզել է ու շարունակում է մտածելու առիթ տալ: Իսկ հիմա անցնեմ հարցին:
Նախ ամուսինը պետք է գիտակցի, որ այլևս մենակ չէ, իր հետ կա մեկը, որին նա սիրել ու իր հետ է իր կյանքը կապել: Այս մեկը նրան պարտավորեցնում է հաշվի նստել նրա հետ: Կինը սիրում է կենտրոնում լինել ու հատկապես սիրված լինել, ինչին միանում է հարգանքը, որ ամուսինը պետք է ունենա: Հաջողակ ամուսին լինելը ոչ թէ գումար բերելու, այլ կնոջ հետ կիսվելու, իրար օգնելու մեջ է: Լսել ու օգնել, միմյանց քաջալերել, ահա այստեղ է տղամարդու հաջողությունը: Այս ամենը կարևոր կետ է, որպեսզի ընտանիքը երջանիկ լինի:
Երբ բացակայում է միմյանց հետ խոսելու ամենից գլխավոր ասպեկտը, որ պարունակում է ընդունել երկողմանի թերությունները ու կենցաղային տարբեր հարցեր ու այս ամենից է կախված ընտանիքի թէ երջանկությունը և թէ հաջողությունը: Եթե չկա երկողմանի սխալների ընդունում, միմյանց զիջելու ոգի և միմնյացից ներեղություն խնդրելու փաստը, ապա ձախողում է սպասվում: Իսկ եթե այս կետերը ներկա են, ընտանիքը մշտամնա նորոգվում է ու երկողմանի պայքարը արագ դադարում է: Donc, on est très heureus !!
Տղամարդը ավելի ամուր էակ է իր թէ հոգեաբանական առումով և թէ դժվարությունները հաղթահարելու հարցերում, ուստի նրանից շատ բան է կախված ընտանիքի մեջ գեղեցիկ ու հաճելի մթնլորտ ստեղծելու համար: Կնոջ հետ լինել անկեղծ, բայց ամեն բան պետք չէ, որ նա իմանա, քանի որ կնոջ հոգեբանությունը այլ կերպ է ընկալում ու ամենից կարևոր կինը սիրում է վստահված լինել: Հետո կինը սիրում է, որ նրան հիշեցնել առաջին հանդիպումը ու գեղեցիկ պահերը, որ միշտ նորոգիչ ու ավելի աշխույժ ընտանիքի վերածելու ուժ է ընդգրկում իր մեջ:
Վերջապես կնոջ գեղեցկությունը, մի անբացատրելի բան է, որ մեզ տաղամարդկանց ներքնապես զարդարում ու հարմոնիկ դաշտ է ստեղծում մեր սրտի ձեղնահարկում, ինչպես նաև մեզ կախվածության մեջ է պահում:
Շարունակելի...
Խաչիկ Հովհաննիսյան՝ ֆեյսբուք