Մերիի դեպքի մասին բավական երկար ժամանակ չխոսեցի: Սպասում էի ինչ-որ արժեքավոր բանի, բայց 40 օր է անցել ու ոչ մի հստակ բան չկա: Բժիշկները, ովքեր մատների արանքով են նայել Մերիի հիվանդությանը, դեռ անպատիժ են:
Ի՞նչ է ստացվում, առողջապահության նախարարությունը չի կարողանում 40 օրում մի դեպք բացահայտել: 40 օրում դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան: Արմեն Մուրադյանը, ոնց որ թե այս ամենը չի նկատում կամ նախարարությունում մտածում են, որ ժամանակը մոռացության կմատնի դեպքը: Ո՛չ, սխալվում եք տիկնայք և պարոնայք: Ձեր խղճին 2 կյանք կա ու դրա համար մեկը պետք է պատասխան տա, որ մնացած կյանքերն ավելի ապահով լինեն:
Արագացրե՛ք: Հարցին լուծում տվե՛ք: Փափուկ բարձ դնել չեք կարողանա: Այս դեպքին հետևել եմ ու հետևելու եմ մինչև վերջ, մինչև այն պահը, որ հարցը արդարացի լուծում կստանա: Նորից եմ հորդորում բացահայտե՛ք, դեպքը, մեղավորներին պատժե՛ք:
Էդգար Խաչատրյան-Facebook