«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վաղինակ Շուշանյանի հետ առանձնապես սառը հարաբերություններ ունեն «Ոչ թալանին» նախաձեռնության մնացած առանցքային դեմքերը. խոսքն, օրինակ, Մաքսիմ Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի մասին է: Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ՝ Վաղինակը սեպտեմբերի 1-ի բողոքի երթի ժամանակ իրեն շատ վատ է պահել հատկապես ոստիկանների հետ շփվելիս: Նրանց հայհոյել է, ապա վերնազգեստն է հանել, որպեսզի այդ քաշքշոցների մեջ հանկարծ չպատռվի, հետո փորձել է այդ ամենը վերագրել ոստիկաններին, թե իբր իրեն քաշքշել են եւ պատռել շորերը: Հետո թե ոստիկաններին կոչ է արել բացել փողոցը: Իսկ երբ տեսել է, որ իրեն լսող չկա, ոստիկաններին մեղադրել է տղամարդկություն չունենալու մեջ:
Մի խոսքով՝ երբեմնի հավասարակշիռ եւ ադեկվատ երիտասարդն անհասկանալի է, թե ինչի է վերածվել: Խոսակցություններ կան, որ վերջինս իր տարօրինակ գործողություններով անլրջացնում է ակցիան, ինչպես նաեւ հրահրում է, որպեսզի ոստիկանությունն ամեն գնով արգելի նախաձեռնության անդամների տեղաշարժը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում