«168 ժամ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահգում է իրեն թույլ տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» եւ «Ձորագյուղ-3» փոքր հիդորէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում:

«Սեկտոր-Քվանտ» ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2003թ., որպես հիմնադիր հանդես է գալիս Ռ.Գրիգորյանի եղբայր Գագիկ Գրիգորյանը:

ՀԾԿՀ-ն 2014թ. նոյեմբերին ընկերությանը պարտավորեցրել էր էկետրական էներգիայի արտադրության գործունեությունը համապատասխանեցնել իր լիցենզիաների պայմաններին, սակայն հանձնաժողովի աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Ձորագյուղ-1» եւ «Ձորագյուղ-3» փոքր հիդորէլեկտրակայանների հաշվարկային հզորությունները կրկին գերազանցվել են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: