Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետտը Հերքել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը մտադիր է եղել ամռանը լքել «Արքայական ակումբը».
«Գարեթը նույնիսկ մոտ չի եղել «Ռեալից» հեռանալուն. դա լրատվամիջոցների երևակայության արդյունքն է: Մադրիդյան ակումբում նրան ամեն ինչ դուր է գալիս, և հույս ունեմ, որ նա այստեղ կմնա մինչև կարիերայի ավարտը:
Թիմում նա բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ է, ամեն ինչ հաջող է ընթանում», – գործակալի խոսքերը մեջբերում է ITV-ն: